
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ վաղը երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում: Մագնիսական փոթորիկը մարտի 5-ի գիշերը արևի վրա տեղի ունեցած ռենտգենային բռնկման հետևանք է, որն ուղեկցվել է պլազմայի արտահոսքով: Նման մագնիսական փոթորիկներ վերջին ժամանակաշրջանում հաճախակի են դարձել. դա կապված է արևի ակտիվացմամբ: Մագնիսական փոթորիկը հիմնականում ազդում է նյարդային խնդիրներ ունեցող մարդկանց վրա, կարող է առաջացնել սուր գլխացավ, իսկ առանձին դեպքերում նաև կարող է ազդել տեխնիկայի աշխատանքի վրա: