
Հուլիսի 1-ին, ժամը 19.00-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի (վարորդ` Վ. Վ.) 900 MM 01 պ/հ ավտոմեքենան: