«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ գրել էինք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 29 ցմահ դատապարտյալ հացադուլ է հայտարարել, քանի որ ՀՀ ԱՆ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկների ղեկավարները քիչ թվով դատապարտյալների են հնարավորություն տալիս մասնակցել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի քննությանը:
«Ժողովուրդ»-ն անկախ հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրույցում պարզեց, որ մեկ տարի առաջ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվել է անկախ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց:
Ըստ ամենայնի, ՄԻՊ-ը դուրս է եկել անկախ հանձնաժողովի կազմից, որպեսզի դատապարտյալների դժգոհության ալիքի բարձացման դեպքում կարողանա խուսափել ավելորդ պատասխանատվությունից, իսկ հարկ եղած դեպքում էլ «հանգիստ խղճով» հանդես կգա դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: