ԱԱ-2014. Բելգիան՝ քառորդ եզրափակչում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության  1/8 եզրափակիչում բելգիացիները լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեցին ամերիկացիներին: Խաղի հիմնական ժամանական ավարտվել էր 0:0 հաշվով:

Լրացուցիչ ժամանակում  Բելգիայի թիմը խփեց 2 արագ գոլ:  Ամերիկացիները 107-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը: ԱՄՆ-ի հավաքականն ունեցավ գոլային պահեր, բայց լարված վերջնամասում նրանց չհաջողվեց խուսափել պարտությունից:

1/4-րդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը կհանդիպի արգենտինացիրներին:

ԱԱ-2014, 1/8 եզրափակիչ

Բելգիա – ԱՄՆ՝ 2:1

Կեւին դե Բրույնե, 93, Ռոմելու Լուկակու, 105 – Յուլիան Գրին, 107




Լրահոս