«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գոհար Ենոքյանը ինչ-որ «մութ» պատմությունների կիզակետում է հայտնվել:
Մեր տեղեկություններով՝ նախկին պատգամավորը վերջերս անգամ հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության: Նշվում է, որ Գ. Ենոքյանը մասնակից է ինչ-որ խաբեության: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Գ. Ենոքյանից, սակայն վերջինս տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում՝ հայտարարեց, որ իրեն այլեւս չզանգահարենք: Իսկ ՀՔԾ-ում մեր բանավոր հարցմանը դեռեւս չեն պատախանել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: