Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ում որոշում է կայացվել Արթիկի թիվ 36 ընտրատարածքում սատարել անկուսակցական Մխիթար Վարագյանի թեկնածությունը: Ավելին, օրերս այդ հարցը քննարկվել է Սերժ Սարգսյանի մոտ: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ այդտեղ ցանկանում է առաջադրվել նաեւ ՕԵԿ-ական Արթուր Պետրոսյանը՝ Արթիկի ոստիկանապետի եղբայրը: ՕԵԿ-ը լուրեր է տարածում, թե իշխանական «դաբրոն» տրվել է հենց Պետրոսյանին, նույնիսկ՝ Վարագյանին հորդորել են չառաջադրվել: Սակայն Մխիթար Վարագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անպայման առաջադրելու է իր թեկնածությունն ու վստահ է, որ հաղթելու է: «Շատ բան կարող են խոսել, բայց ես առաջադրվելու եմ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Վարագյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է: Նրա եղբայրը` ուկրաինաբնակ խոշոր գործարար Դավիթ Վարագյանը, շատ մտերիմ է Հովսեփյանի հետ:
ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ