Քառյակի հետագա համագործակցությունը հարցականի տակ կարող է դրվել․ «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու «քառյակի» ասուլիսը, որը հիմնականում նվիրված է լինելու էլեկտրաէներգիայի թանկացմանը։

Ըստ վստահելի աղբյուրի՝ սկզբում նախատեսված էր առավել լայն օրակարգով ասուլիս, սակայն ծագել էին բավական բուռն տարաձայնություններ։ Մասնավորապես, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»  առաջարկում էին ասուլիսի թեմա դարձնել իշխանափոխությունը, սակայն դրան դեմ են ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Իսկ ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ գոյացել է լրացուցիչ սառնություն Զարուհի Փոստանջյանի հայտարարություններից հետո, երբ վերջինս հրապարակավ ԲՀԿ-ն որակել է Քոչարյանի ստեղծած կուսակցություն։

Ճիշտ է, Ռուբիկ Հակոբյանը փորձում է հարթել իրավիճակը, սակայն ԲՀԿ-ականները մատնանշում են, որ «Ժառանգության» վարքագծում Զարուհի Փոստանջյանի դերն ավելի մեծ է, եւ եթե այդպես շարունակվի, ապա հարցականի տակ կարող է դրվել հետագա համագործակցությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս