Երկու մեղադրյալներն առայժմ չեն հարցաքննվել․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված երկու մեղադրյալները՝ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը և Նորայր Մելքոնյանը առայժմ չեն հարցաքննվել:

Գոռ Առաքելյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6 և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով սպանության փորձ, նախատեսում է 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում) և ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք կրելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով), առայժմ ցուցմունք չի տվել ի վիճակի չլինելու պատճառով: Մեր հարցին, թե ինչո՞ւ ի վիճակի չի եղել ցուցմունք տալ, Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ասաց, որ չի մեկնաբանում:

Սույն գործով հունիսի 9-ին կալանավորված մյուս մեղադրյալ Ներսես Մելքոնյանը, նույնպես ցուցմունք չի տվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս