Հրդեհ Շիրակի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 2-ին, ժամը 03.46-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղում այրվում է ալրաղաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են ալրաղացի փայտյա տանիքը 175քմ, մոտ 1տ ացահատիկ և անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.12-ին, մարվել` 06.51-ին:




Լրահոս