Տիգրան Սարգսյանի դեմ ստորագրահավաքն ընթանում է լայն թափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, «Ամերիկայի հայկական ֆորումը» ստորագրահավաք է սկսել համացանցում՝ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու դեմ:

«Change.org» կայքում մեկնարկել է  ստորագրահավաք, որին մեկ օրում 1413 մարդ է միացել: Ստորագրահավաքի մասնակիցներն իրենց մեկնաբանություններում շատ վատ են արտահայտվում նախկին վարչապետի հասցեին, նրան անվանում կրիմինալ գործիչ, վատ վարչապետ, ինչպես նաև նշում են, որ իրենք ցանկանում են դեմոկրատական երկիր ունենալ և դեմ են Տիգրան Սարգսյանին:

Կազմակերպության հայտարարության մեջ գրված է. «Մենք ԱՄՆ-ի պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ և դավադրությամբ խուսափել օրենքից:

Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը:  

Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կանխի Տիգրան Սարգսյանի` արդարադատությունից խուսափելը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրա դավադրության մեղսակիցը:  

Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրաժարվի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից»:




Լրահոս