ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանն ամեն տարի` մարտի 1-ին, գնում էր Աշտարակի ձոր` այնտեղ նշելու գարնան առաջին օրը: Ու թեեւ այսօր Վազգենը չկա, բայց նրա ընկերներից, թիմակիցներից ու զինակիցներից շատերը պահպանում են ձեւավորված ավանդույթը: Այսօր Հայաստանի քաղաքական էլիտայի ամենատարբեր ներկայացուցիչներ Հայ ազգային կոնգրեսից, Հանրապետական կուսակցությունից, անգամ «Երկրապահ» կամավորականների միության անդամներից շատերը (հավանաբար տարբեր ժամերի) կգնան Աշտարակի ձոր` Վազգենի հուշաքարի մոտ` ձվով ու թարխունով բրդուջ ուտելու: Այնտեղ կլինեն նաեւ Վազգենի ծնողները:




Լրահոս