Armlur.am-ը խոստանում է շրջել հանրապետության տարբեր քաղաքներում, ինչպես նաև՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ «Ճանաչու՞մ եք ձեր քաղաքապետին և պատգամավորին» հարցով:
Այս անգամ մենք եղանք Վարդենիս քաղաքում` ճշտելու, թե որքանով են ճանաչում քաղաքապետ Վ. Խլոյանին և թիվ 23 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Կ. Բոթոյանին:
Երկու դեպքում էլ բավական հետաքրքիր պատկեր արձանագրվեց. մարդիկ երկուսին էլ ճանաչում էին, բայց, որպես կանոն, դժվարանում էին թվարկել, թե նրանք քաղաքի համար հատկապես ինչ են արել:
Վարդենիսցիները զուտ բարեկրթությունից ելնելով` թե՛ քաղաքապետի, թե՛ պատգամավորի մասին նշում էին, որ երկուսն էլ լավ մարդիկ են ու լավ գործեր արած կլինեն:
Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան, Աշոտ Գաբրիելյան