Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերի շնորհանդեսին: Ափոսոս, որ այդ գրքերում Գեղամյանը ներկայացրել է իր գործունեության միայն վերջին երեք տարիների հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները: Առնվազն Սերժ Սարգսյանի համար ավելի հետաքրքիր կլիներ, եթե նա ներկայացներ նաեւ իր ավելի վաղ` 6 կամ 10 տարի առաջվա մտքերը, որոնցում Սերժ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, գլխավոր հերոսներից մեկն էր:
ԴՀՈԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ