ԱՄՆ-ում իսլամը ամենատարածված կրոնն է դառնում: Չնայած սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ծագած հակաիսլամական տրամադրություններին՝ զրոյականների ընթացքում երկրում մուսուլմանների թիվը սրընթաց աճել է: Արդեն այսօր իսլամը դարձել է քրիստոնեությունից հետո երկրորդ կրոնը: Նույնիսկ նախագահ Բարաք Օբամայի շրջապատում կան մարդիկ, որոնք հայտնի են իսլամականների հետ իրենց կապերով:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները իսլամական պետություն է` իսլամին համապատասխանեող սահմանադրությամբ»: Այս հայտարարությունը, որ փոթորկել է ողջ ամերիկյան հասարակությունը, չի պատկանում դավադրության տեսության կողմնակիցներից մեկին: Այն արել է Մուհամմեդ Էլիբիարին` ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը կից խորհրդի հնագույն անդամը:
Սկանդալը, որը բռնկվել էր 2013թ. հոկտեմբերի 31-ին Էլիբրիարիի թվիտի հրապարակումից, կրկին թափ է հավաքում:
«Ես ասել եմ, որ Ամերիկան իսլամական, այլ ոչ թե մուսուլմանական երկիր է», – հունիսի 21-ին գրել է էլիբիարին՝ կոչ անելով տարբերակել այդ երկու հասկացությունների «նյուանսները»: Սակայն ո՞րն է տարբերությունը, հարց է բարձրացնում lenta.ru-ն: