Երեկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Վարդենիս քաղաքի` ուժեղ փոթորկի հետևանքով ծանր դրության մեջ հայտնված բնակիչներին խոստացավ, որ իրենց փոխհատուցման կամ այլ կերպ օգնելու հարցերը կներառվեն կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստի օրակարգում:
Նիստի օրակարգը մեկ օր առաջ դրված է լինում e-gov.am էլեկտրոնային կայքում: Այս պահի դրությամբ վաղվա նիստի համար ներկայացված է 16 հարց: Սակայն, ինչպես armlur.am-ը արձանագրեց, դրանց շարքում դեռևս բացակայում է Վարդենիսի հետ կապված որևէ հարց:
Ստացվում է` կառավարությունը դեռևս ոչ մի քայլ չի ձեռնարկում տուժած բնակիչներին օգնելու համար: Ամենայն հավանականությամբ, հարցը հրատապ կերպով վաղը կընդգրկվի օրակարգում: