Քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, ըստ քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող անձը սպառնալիքների ազդեցության տակ իրենից իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է կորզել, ինչի հետևանքով մեղավորները խուսափել են քրեական պատասխանատվությունից:
Կատարվում է նախաքննություն: