ՀՀ ՊՆ N ջոկատի 8-րդ վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ 20-ամյա Մ. Կ.-ն ու Կ. Կ.-ն, ինքնակամ լքելով զորամասը, Կիրովի այգու մուտքի մոտ հանդիպելով համասեռամոլ Մերուժան Դավթյանին և համոզված լինելով, որ նա կին մարմնավաճառ է` վերջինիս հետ նույն այգում սեռական հարաբերություն ունենալու դիմաց պայմանավորվել և վճարել են 19.000 ՀՀ դրամ գումար:
Սակայն գործը հասել է դատարան։
Զինծառայողները մեղադրյալի աթոռին են հայտնվել ինքնիրավչության համար։
Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Քրգործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:
Տղաների շահերը դատարանում պաշտպանում են Գարիկ Գալիկյանն ու Սուրեն Մնացականյանը: