
ՀՀ կառավարության հուլիսի 3-ի նիստի օրակարգում ներառված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու կարգի մասին համաձայնագրի ստորագրումը:
Ըստ այդ համաձայնագրի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից:
Մեկ կողմի պետության քաղաքացու՝ 30 օրից ավելի ժամանակով մյուս կողմի պետության տարածքում գտնվելու դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել մուտքի պետության իրավասու մարմիններում` այդ պետության օրենսդրությանը համապատասխան: