![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/clashes-death-erbil-escape-injury-mosul-tension-unrest-68857947.jpg)
ՄԱԿ- ի տվյալներով՝ հունիսին Իրաքում զոհվել է 2417 մարդ, ևս 2287-ը` վիրավորվել. տեղեկացնում է Reuters-ը: Այդ թվում են միայն նրանք, ովքեր «ահաբեկչության և բռնության ակտերի» զոհ են դարձել: Զոհվածներից և տուժածներից շատերը քաղաքացի են:
Վերջին ամսվա ընթացքում Իրաքում մեծ կորուստների պատճառը երկրի հյուսիսում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ծայրահեղական կազմակերպության գրոհայինների կողմից իրականացվող օպերացիաներն են:
Իսլամականները գրոհի են անցել հունիսի առաջին օրերին, ամսի 10-ին գրավել են Մոսուլը, հաջորդ օրը` Տիկրիտը, իսկ մի քանի օր անց ընդհուպ մոտեցել են Բաղդադին:
Հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը հայտարարել է Սիրիայի և Իրաքի գրավված տարածքներում իսլամական խայիֆաթի ստեղծման մասին: