
«Երեկվա օրը մեզ չպետք է խանգարի ապրել վաղը»:
Ժամանակը անընդհատ շարունակվող երեւույթ է, եւ այն բաղդատել հնարավոր չէ: Պատահում է, սակայն, որ մեր օրերում մարդիկ ձգտում են իրենց կյանքի ժամանակը մասերի բաժանել, սեփական կենսագրության առանձին հատվածները վերախմբագրել` անցյալի տհաճ մնացուկներից ձերբազատվելու համար: Այս դեպքում երեկվա օրը շատ է խանգարում Արա Աբրահամյանին, քանի որ նման մարդիկ երբ վերհիշում են, թե ով են եղել ու ով են դարձել, անցյալից կատարած անբնական թռիչքներն անհարմարության զգացողություն են առաջացնում նրանց մոտ: Բայց չէ՞ որ անցյալը ներկան է, ու ինքդ քեզնից փախչել չես կարող, պետք չէ առանձնապես դիմադրել: