
Ինտերնետի օգտատերերն արդեն հոգնել են սովորական սելֆիներից, որոնց փոխարինելու են գալիս «սելֆի-մատները»` մատների ծայրերին նկարված ծիծաղաշարժ դեմքերը:
Դրանք ստեղծողներն անսովոր երևակայություն են դրսևորում, տեղեկացնում է BuzzFeed-ը: «Սելֆի-մատներ» արտահայտությունն ինտերնտում նորություն չէ: Նախկինում այն նշանակում էր սելֆի, որի վրա պատկերված էին ձեռքի ափեր, կամ ձեռքերի ու ոտքերի մատներ: Սակայն ժամանակի ընթացքում մատները դարձան սելֆիի գլխավոր «դերակատարները»:
Մատները սելֆիներում բազմազան դերեր են կատարում՝ պատկերելով ավազակների, սիրեկանների, մենեջերների և անգամ ինքնասպանների: Որոշ մարդկանց հաջողվում է մատների օգնությամբ բեմադրություններ ցույց տալ: