«Իմ գնալուց հետո ով ուզում է` իմ աթոռին տիրանա»:
Քիչ է մնացել` Լոնդիկը ձեւակերպումը ջրհեղեղի ուղղությամբ տանի. ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ: Ստացվում է` կարեւորն այն է, որ, աթոռը, որի վրա ինքը նստած է, պինդ ու անսասան մնա: Այս դեպքում երաշխիքները մեծ են, որ Էդիկ Բարսեղյանն այդտեղ հնարավորինս երկար նստի եւ մինչեւ վերջ վայելի իշխանության բերկրանքը: Բայց լավ է, որ մարզպետական պաշտոնի համար աճուրդ չի հայտարարվելու, եւ ով ուզի` աթոռին տիրանալու հայտ չի ներկայացնի: Թեեւ դեռեւս պաշտոնյա Էդիկ Բարսեղյանը խոտովանում է, որ իր համար ամեն ինչ միեւնույն է. հավանաբար հարստությունը դիզել, վերջացրել է, էլ ի՞նչ ունի անելու: