Բարաք Օբամայի սիրած կարկանդակը թմրանյութո՞վ է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան լրատվամիջոցները գնահատել են նախագահ Բարաք Օբամայի հումորն այն մասին, որ իր խոհարարը թխվածքների և քաղցրավենիքի մեջ թմրանյութ է ավելացնում: Օբաման կատակել է պաշտոնական ճաշկերույթի ժամանակ բազմաթիվ տեսախցիկների առջև: Տեսագրույթունն անմիջապես հայտնվել է սոցցանցում և բազմաթիվ բացասական մեկնաբանությունների տեղիք տվել:

Նախագահն իր ելույթում որոշել էր հիշատակել սեքսուալ փոքրամասնությունների այն ներկայացուցիչներին, որոնց հետ ինքն առնչվել է կամ ծանոթ եղել: Նա մասնավորապես հիշել է քոլեջի իր դասախոսներից մեկին և վարչակազմի որոշ անդամներին: Օբաման հատկապես նշել է իր հրուշակագործ Բիլլ Յոսսեսին, ով ներկա է եղել ընդունելությանն իր զուգընկերոջ հետ: Նախագահն ասել է, որ Յոսսեսն այնքան համեղ կարկանդակներ է պատրաստում, որ դրանք անվերջ ուզում ես ուտել: Օբաման ենթադրել է, որ խոհարարը հավանաբար դրանց մեջ թմրանյութ է ավելացրել: Բոլոր ներկաները ծիծաղել են, տեղեկացնում է  Associated Press-ը:
o_975970
«Վերջապես ես ուզում եմ նշել մի մարդու, ով քաղցրացրել է իմ կյանքը Սպիտակ տանը: Այդ մարդը, ում ես և Միշելը շատ սիրում ենք, մեր հրուշակագործ Բիլլ Յոսսեսն է, որն այսօր այստեղ ներկա է իր ամուսնու` Չարլիի հետ: Չգիտեմ, թե նա ինչ է անում կարկանդակների հետ, գուցե` կոկաին է ավելացնում…»,- ասել է Օբաման:

Այդ բառի վրա նախագահի տիկինը` Միշել Օբաման, ընդհատել է նրան՝ ասելով.«Ոչ, նա այդ բանը չի անում: Մեր կարկանդակներում կոկաին չկա»:

Նախագահը նշել է, որ հրուշակագործը հեռանում է Սպիտակ տնից և նրան նոր աշխատավայրում հաջողություն է մաղթել:




Լրահոս