
Ֆլորիդա նահանգի դատավոր Ջոն Մերֆիին դուր չի եկել, թե ինչպես է իր հետ խոսում կողմերից մեկի փաստաբանը: Մերֆին փորձել է կարգի հրավիրել իրավաբանին, սակայն նա չի ենթարկվել: Այդ ժամանակ դատավորն առաջարկել է փաստաբանին դուրս գալ դահլիճից և տղամարդավարի խոսել: Միջադեպը գրանցել են տեսախցիկները, տեղեկացնում է Metro-ն:
Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է դատավոր Մերֆին «մարտի» հրավիրում փաստաբան Էնմդրյու Վայշտոկին և նրան հետ փողոց դուրս գալիս:
Կռվի պահը տեսախցիկները չեն ֆիքսել, սակայն դռան ետևից լսվող ձայները շատ խոսուն են: Եզրափակիչ հարվածը հասցնելուց մի քանի վայրկյան հետո դատավորը վերադարձել է իր աշխատանքին` ներկաների ծափահարությունների ներքո: