Հայտնի դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերի որդին ձերբակալվել է թմրանյութ պահելու համար: Նրան ձերբակալել են հունիսի 29-ի ցերեկը, բայց նույն օրը երեկոյան բաց են թողել 10 հազար դոլար գրավի դիմաց:
Երթևեկելու ընթացքում 20-ամյա Ինդիո Դաունին ստուգման նպատակով կանգնեցրել են ոստիկանները: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, նա նստած է եղել ուղևորի նստարանին: Զննության ժամանակ մեքենայում կոկաինի նմանվող փոշիով փաթեթ է հայտնաբերվել:
Սովորաբար նման դեպքերում աստղերը հրաժարվում են մեկնաբանություններից, սակայն Ռոբերտ Դաունի-կրտսերն ի ներկայացուցչի միջոցով հայտարարություն է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնել հոլիվուդյան շերիֆներին: «Ցավոք, մենք գենետիկորեն հակված ենք կախվածության: Կարծես թե Ինդիոն ժառանգել է այն», – ասվում է հայտարարությունում:
Դերասանն ընդգծել է, որ հարազատներն աշխատում են սատարել Ինդիոյին, որպեսզի նա կարողանա հաղթահարել իրեն պատուհասած խնդիրները, տեղեկացնում է CNN-ը: