Հնդկաստանում շենքը փլուզվել էր անձրևից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը ուժեղ անձրևի պատճառով փլուզվել է Հնդկաստանի հարավում գտնվող Չեննայի քաղաքի շենքերից մեկը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, փլուզման արդյունքում զոհվածների թիվը հասել է 47-ի:

Շինարարության փուլում գտնվող 11 հարկանի շենքի՝ անձրևից փլուզվելուց հետո փրկարարներին հաջողվել է հայտնաբերել 20 կենդանի մնացածի: Նրանց որոնումը շարունակվում է:

Համարվում է, որ զոհվածները շինարարության վրա աշխատող բանվորներ էին:
Ողբերգության կապակցությամբ ձերբակալվել է 6 մարդ, այդ թվում` շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարությունը, ինժեներները:




Լրահոս