ԱՐՅԱՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԽՈՒՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի գիտնականները ցնցող բացահայտություն են արել: Պարզվում է, որ բացի հայտնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ խմբերից, գոյություն ունի արյան եւս երկու խումբ` լանգերայս եւ ջունիոր: Գիտնականները պնդում են, որ արյան փոխներարկման պարագայում անհամապատասխանության խնդիրը լանգերայս եւ ջունիոր խմբերի դեպքում հազվադեպ է: Սակայն որոշ էթնիկ խմբեր մեծ վտանգի են ենթարկվում: «Ավելի քան 50 հազար ճապոնացի ունի բացասական ռեզուսով ջունիոր, այդ իսկ պատճառով կարող են խնդիրներ առաջանալ արյան փոխպատվաստման եւ մոր ու պտղի անհամատեղելիության ժամանակ»,-նշում են գիտնականները:




Լրահոս