
Հնդկաստանի արտգործնախարարությունն ԱՄՆ դեսպանից բացատրություն է պահանջել հայտնված տեղեկությունների վերաբերյալ, որոնց համաձայն ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսել են Հնդկաստանի քաղաքական գործիչներին:
Երկրի իշխանություններն անընդունելի են համարում ԱՄՆ գործողությունները և պահանջել են դադարեցնել լրտեսությունը:
Ավելի վաղ Washington Post թերթը հրապարակել էր ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերը, որոնց համաձայն 2010թ.-ին ԱՄՆ դատարանը թույլատրել է Ազգային անվտանգության գործակալությանը տարբեր երկրներում լրտեսել քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների անդամներին: Դրանց թվում է հայտնվել նաև Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը, որն իշխանության է եկել այս տարվա մայիսին: