«Մեր ոստիկանապետն ասում ա` գիտի ավարն ում մեջ ա բաժանված, թող գա ասի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բանդայի» գործով ամբաստանյալ Սամվել Դավթյանն այսօրվա իր ցուցմունքում հայտնեց, որ ինքը երբեք չի իմացել` ցուցմունքն ինչ բան է:

«Ամեն առավոտ վարչություն էին տանում, փալասի պես քցում ընդե: Իրականում, ինձ համար էլ է հետաքրքիր` ուրա էտ ավարը, երևի իրանք էլ են հարցրել, չեմ հիշում: Ես հիմա պիտի միլիոնատեր լինեի: Ընտանիքս սնանկ վիճակում է, ինվալիդ էրեխա ունեմ, կին: Ու չգիտեմ`ինչի համար»,- պատմեց ամբաստանյալ Դավթյանը:

Վերջինիս պաշտպանի հարցին, թե ինչու նա իր ցուցմունքում չի նշել, որ տեղը չգիտի, այլ հայտնել է, թե գիշեր է եղել, և չի կարող ասել` որտեղ է:

«Ես ասել եմ` չգիտեմ: Մեր ոստիկանապետն ասում ա` գիտի ում մեջա բաժանված, ինչ ա արած: Թող գա ասի, մենք էլ իմանանք»,- հավելեց Սամվել Դավթյանը:

Պաշտպան Սաֆարյանի հարցին, ինքը ճանաչե՞լ է Արթուրին, ամբաստանյալը բացասական պատասխան տվեց:

Պաշտպան Արսենյանի հարցին, թե տեսնելով ոստիկանների մեծ քանակով մեքենան՝ ինչու իջան տաքսուց, ամբաստանյալը պատասխանեց. «Եկել էինք Գուգոյին օգնեինք, եսիմ ինչ անեինք: Դավիթին կալանավայրից եմ ճանաչում` դատապարտյալների հիվանդանոցից: Հետո ես ազատվել եմ, ինքը եկել է մեր տուն աչքալուսանք»,- ասաց ամբաստանյալը:

Պաշտպանը հարցրեց նաև` ճանաչում է արդյոք Արտյուշա Հակոբյանին, Դավթյանը պատասխանեց, որ ոչ մեկին էլ չի ճանաչում:

Դավթյանը հայտնեց նաև, որ քննիչները նրան Էջմիածնի գյուղերից են հարցրել, որտեղ չբացված գործեր կան, ինչը հարց առաջացրեց Արսենյանի մոտ, թե ինչու այնտեղի փոքր գործերը իր վրա չի վերցրել, այդ բանդայի մեծ հանցանքը, ամբաստանյալն ասաց, որ փորձել է` չի ստացվել:

Մեղադրող Խաչատրյանը հարց ուղղեց, թե ինչում է մեղադրվում, ամբաստանյալը պատասխանեց` բանդիտիզմի համար:

«Քուրս մեքենա է վաճառել տականքի, վրա վերավաճառել ա, հետո գրանցման հարց է էղել: Գումարը, որ պետքա տար հարազատիս, չտվեց: Հետո ճարեցի, բերեցի…»,- իր նախկին դատվածության պատճառի մասին պատմեց ամբաստանյալը, երբ ազատազրկվել էր բանդիտիզմի համար:

Նրան առևանգման համար դատապարտել էին 4 տարվա ազատազրկման:

Դատապարտյալի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին` հուլիսի 9-ին:




Լրահոս