Ամերիկացի բժիշկներն ապշած են արտասովոր դեպքից, որը տեղի է ունեցել բասկետբոլով զբաղվող աշակերտուհու հետ: Մեգի Մայերը 2008թ. հիվանդացել է մենինգիտի մի տեսակով, որն ուռուցք է առաջացրել նրա գլխուղեղում: Նա ընկել է կոմայի մեջ, որը տեւել է երեք ամիս: Սակայն նույնիսկ անգիտակից վիճակում նա պահպանել է գնդակը զամբյուղի մեջ գցելու կարողությունը: Կոմայից դուրս գալուց հետո աղջիկը ստիպված է եղել կրկին խոսել, քայլել եւ կարդալ սովորել:
ԲԱՍԿԵՏԲՈԼ ԷՐ ԽԱՂՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ