ԲՀԿ-ական պատգամավորը միջնորդել է ազատամարտիկին արդարացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքնեորի և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը երեկ դիմել է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լ. Ավետիսյանին, որպեսզի վերջինս մեղմի կամ արդարացման դատավճիռ կայացնի անազատության մեջ հայտնված ազատամարտիկի նկատմամբ:

ԲՀԿ-ական պատգամավորը նման նախաձեռնությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ազատամարտիկի անցած ուղին, վերջինիս ընտանիքի անմխիթար սոցիալական վիճակը հիմք են են ստեղծում նման միջնորդության համար, ու ինքը հույսով է, որ դատավոր Լ. Ավետիսյանը կhարքի իր դիմումը:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին կայացած դատական նիստին մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդեց դատարանին Վոլոդյա Ավետիսյանի կատարած հանցագործությունների համար նրան 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել։

Հիշեցնենք նաև, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։




Լրահոս