Armenian text to speach

«Մարզահամերգային համալիրի աճուրդը պատվիրված է իշխանությունների կողմից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ստորև ներկայացնում ենք ՄՀՀ  հասարակայնության  հետ  կապերի  և  լրատվության բաժնի տարածած  հաղորդագրությունը.

«Պատմամշակութային   արժեք   հանդիսացող  Մարզահամերգային  համալիրի  գույքի  նկատմամբ  հայտարարված  էլեկտրոնային  աճուրդը  պատվիրված  է  իշխանությունների  կողմից  և  նպատակ  է  հետապնդում  քողարկելու  ՄՀՀ-ի կողմից  փաստացի  չստացված բյուջետային    վարկի   մութ  պատմությունը:

Այդ   մասին   են  վկայում   արդարադատության  համակարգի կողմից  թույլ տրվող մի շարք անօրինական գործողությունները.  Դատական  նիստերը  անցկացվում  են  դռնփակ՝  առանց  Ընկերության  փաստաբանի,  որոշումները կայացվում են   մեկ  ժամվա  ընթացքում, դատական վեճերը դեռ չավարտված գույքը ներկայացվում է էլեկտրոնային  աճուրդի:

Միաժամանակ, ՀՀ Երևան  քաղաքի ԴԱՀԿ ապահովող  ծառայությունը,  խախտելով  ՀՀ  մի  շարք  օրենքները,  2008 թ-ից  ստեղծել  է  ոչ իրավասու  կառույց,  որի  որոշումները  առ  ոչինչ  են   և  իրավական    հետևանք   չեն    կարող   առաջացնել»:




Լրահոս