ՇԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ, երգիչ Հայկոն վերջին շրջանում նոր նախագծեր չի ներկայացնում, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ նա պարապ նստած է: Երգիչն այս տարի կներկայացնի միանգամից երկու նոր ձայնասկավառակ` հայկական, երեւանյան ռոմանսներով ու հեղինակային երգերով: Կատարվել է Հայկոյի մեծ ցանկությունը, նա երազում էր, որ իր երգերը մի օր հնչեն նվագախմբի ուղեկցությամբ: Հիմա երաժիշտը համագործակցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Շատ շուտով Հայկոն կնկարահանի նաեւ նոր տեսահոլովակ` «Թող հիշեմ» երգի հիման վրա:




Լրահոս