ՀՀ Կառավարության հուլիսի 3-ի նիստում Գյուղատնտեսության նախարարությանը գումար կհատկացվի, որն ուղղվելու է Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար:
Որոշման նախագծի մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 4,576.3 հազ. դրամ:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի անհրաժեշտությամբ