ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կադաստրից միասնական տեղեկանք տալու համար ինձնից պահանջում են տասը հազար դրամ: Ի՞նչ սկզբունքով է որոշվում այդ գումարի չափը:

Ալեքսանդր Փիլոսյան, 53 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընթերցող Ալեքսանդր Փիլոսյանի հարցի պատասխանը հետեւյալն է. նշված գումարի չափը նախատեսված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 73-րդ հոդվածի պահանջներով: 73-րդ հոդվածում մանրամասն եւ հստակ նշվում են պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման եւ այլ ծառայությունների համար գանձվող վճարների չափերը: Հոդվածի 9-րդ կետում նշվում է. անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար, բացառությամբ սույն մասի 10-րդ եւ 11-րդ կետերով սահմանված դեպքերի, գանձվում է տասը հազար դրամ:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտե


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Փաստորեն, դժվարը բնավ էլ չի հեշտացել, եւ մեր ընթերցողի հարցը, որը սկզբում անհավանական թվաց, պարզվում է, կոնկրետ օրենքի կոնկրետ պահանջից է բխում: Ու ընդամենը տեղեկանքի համար քաղաքացին պետք է տասը հազար դրամ վճարի:




Լրահոս