Հայաստանը կմասնակցի Կորեայում Կովկասյան մշակութային փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորեայում հուլիսի 2-10-ը կանցկացվի «Կովկասյան մշակութային փառատոնը», որի շրջանակում ելույթ կունենա Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը, Էթնո-ջազ խումբը, իսկ Արարատ Սարգսյանը կանցկացնի «Թղթի պատրաստում և տառերի ու պատկերների դաջում հնագույն եղանակով» վարպետության դասերը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնի օրերին նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Համաձայնագիրը հայկական կողմից կստորագրի Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը։ 




Լրահոս