Մուտանտ խոզուկը լավ փող է բերել տիրոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թայվանի Յունլին քաղաքի ֆերմաներից մեկում երկու մռութանի խոզի ձագ է ծնվել: Դրանցից երկուսն էլ նորմալ գործում են, իսկ փոքրիկն իրեն առույգ և առողջ է զգում:

Չնայած դրան, ֆերմայի 58-ամյա տեր Սյուինգ Քսոյը որոշել է ազատվել կենդանուց և վաճառել է արտասովոր կենդանուն մի տղամարդու, որը հայտարարել է, թե նրան ցուցադրելու է հրապարակայնորեն, տեղեկացնում է Mirror-ը: Գնորդն ասել է, որ եթե կենդանին երկար չապրի, ապա նրա լուսանկարը պատրաստվում է թանգարանին հանձնել:

«Որպես փորձառու ֆերմեր՝ ես գիտեմ, որ նման մուտանտները երկար չեն ապրում: Սովորաբար նման պայմաններում ես թույլ եմ տալիս, որ բնությունն իր գործն անի: Սակայն այժմ հասկանում եմ, որ նման կենդանիների վաճառքից կարող եմ լավ փող աշխատել»,- ասել է ֆերմերը:




Լրահոս