Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան goal.com -ի հետ զրույցում նշել է, որ Արգենտինայի հավաքականը դեռ չի ցուցադրել իր ողջ ներուժը:
«Չեմ կարծում, թե մենք, ընդհանրապես, սկսել ենք խաղալ: Թիմը չի կարողանում վերահսկել խաղի տեմպը: Ես զայրանում եմ, ափսոսում: Արգենտինայի ընտրանին պետք է ավելի լավ թիմային խաղ ցուցադրի», – նշել է նա և անդրադարձել նաև ֆուտբոլիստների խաղին:
«Լիոնել Մեսսին միայնակ է: Կիսապաշտպանները շատ են տատանվում և պատասխանատվությունն իրենց վրա չեն վերցնում: Արգենտինան խաղում է հնարավորությունների 40%-ով: Եթե մենք չարթնանանք Բելգիայի ընտրանու դեմ հանդիպմանը, կարող ենք անհաջողության մատնվել»,- նշել է նա: