ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ ասել է սուրբ մարդ եւ սրբատեղ: Ինչպե՞ս են մարդիկ դասվում սրբերի շարքին, ովքե՞ր են որոշում դա, կա՞ հատուկ գրականություն: Կխնդրեի մանրամասնել:

Անդրանիկ Մնացականյան, 61 տարեկան, իրավագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. Սրբադասման արժանացել են ճգնավորներ, մանուկներ եւ տարեցներ, կանայք եւ տղամարդիկ, հասարակական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք արդարությամբ եւ Տիրոջ պատվիրանների համաձայն են առաջնորդվել` այդպիսով ցույց տալով, որ հակառակ հասարակական կարգավիճակի, հնարավոր է հասնել սրբության: Նրանք պատվով են կատարել իրենց քրիստոնեական պարտքը` լինելով իսկական քրիստոնեական կյանքի կենդանի օրինակներ:  
Սրբեր են նաեւ Քրիստոսի նահատակները, որոնք իրենց կյանքով վկայել են, որ իրենց համար գլխավոր արժեքը ոչ թե ժամանակավոր, մարմնական կյանքն է, այլ կյանքը Քրիստոսի հետ: Քրիստոնեական հավատի դավանությունը, Քրիստոսի հարության մասին վկայությունը, մահվան նկատմամբ Քրիստոսի հաղթանակը եւ հավերժական կյանքն Աստծո հետ նրանց համար եղել են կյանքի հիմնական արժեքները:
Այսպիսի կենսակերպ ունեցող անձանց եկեղեցին դասել է սրբերի շարքը: Վերջին դարերում Հայ Եկեղեցու կողմից սրբադասում չի կատարվել. վերջինը եղել է 16-րդ դարում: Այսօր Հայ Եկեղեցին ջանքեր է գործադրում վերականգնելու սրբադասման կարգը: Այդ նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը, ուսումնասիրելով պատմական փորձառությունը, պետք է վերականգնի կորսված կարգը:

Հայկ սարկավագ Սմբատյան, Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի տեղեկատվական համակարգ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե սրբադասման կարգը վերականգնվի, ապա ոչ միայն բացառիկները կընդգրկվեն սրբերի շարքում, այլեւ նման առավելության կձգտեն մեր ժամանակների բոլոր այն «երեւելիները», որոնց կարողությունները հնարավորություն են տալիս բացելու բոլոր փակ դռները:




Լրահոս