
Ռուսաստանյան ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը հրավիրվել է Հոլիվուդ՝ աշխատելու: Deadline.com կայքի տեղեկություններով, Warner Bros ընկերությունը նրան վարձել է Հոմերոսի «Ոդիսականի» սցենարով ֆիլմի նկարահանման համար: Կինոժապավենը կդառնա հունական առասպելների մոտիվներով հերթական հոլիվուդյան լայնածավալ նախագիծը:
«Ոդիսականի» սցենարը կգրի հեռուստասերիալնում իր աշխատանքով հայտնի Ջերեմի Դոները: Ֆիլմի պրոդյուսերն է Ջաննի Նուննարին, ով հայտնի է «Ալեքսանդր», «300 սպարտանցիներ», և «300 սպարտանցիներ` կայսրության ծաղկունք» ֆիլմերում իր մասնակցությամբ: