Հոլիվուդում լուրեր են պտտվում այն մասին, որ վերջերս ապահարզանի մասին հայտարարած Անտոնիո Բանդերասը նոր սիրավեպ է սկսել «Հիմնական բնազդ» ֆիլմի հերոսուհու, հայտնի կինոաստղ Շերոն Սթոունի հետ: Սակայն ինքը՝ Սթոունը, զայրույթով հերքում է նման բամբասանքները, տեղեկացնում է Myjane-ը:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ Անտոնիոն իր համար եղբոր նման է, իսկ Մելանին նրա կողքին է եղել իր երեք երեխաների աշխարհ գալու ժամանակ:
«Լրատվամիջոցներում նման բամբասանքի տարածումը ես չար և անպարկեշտ զրպարտություն եմ համարում», – հայտարարել է դերասանուհին:
Պարբերականը հիշեցնում է, որ նման լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ Սթոունը Բանդերասի հետ հայտնվեց Կաննի փառատոնի կարմիր գորգի վրա:
Հիշեցնենք, որ Բանդերսը 18 տարի ամուսնացած է եղել ոչ պակաս հայտնի դերասանուհի Մելանի Գրիֆիտի հետ, որից պատրաստվում է բաժանվել «անհաղթահարելի տարաձայնությունների» պատճառով: