
Հունիսի 29-ին Վարդենիս քաղաքում տեղի ունեցած ուժեղ փոթորկի հետևանքով տուժած բնակիչները հույս ունեն, որ կառավարությունը կփոխհատուցի իրենց կրած վնասները:
Հույսը մեծ չէ, մարդիկ շատ մեծ ակնկալիքներ չունեն, բայց հավատացած են, որ ինչ-որ չափով փոխհատուցում կստանան: Armlur.am-ի զրուցակից վարդենիսցիները փաստում էին, որ ձմեռը յոթ սարի ետևում չէ, և մարդիկ պետք է հասցնեն գոնե մինչև ցուրտ եղանակների սկիզբը տանիք և պատուհան տեղադրած լինեն:
Սոնա Գրիգորյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան