Հայկական ժամանակ. Եկեղեցին թեվակոխել է շոու բիզնեսի ասպարեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի գործունեությունը արդեն հրապարակայնորեն դուրս է եկել հոգևոր ոլորտից և թևակոխել շոու բիզնեսի ասպարեզ, ինչը ոուսահայերի շրջանում վրդովմունք է առաջացրել: Բանն այն է, որ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ամենատեսանելի վայրերում հայտնվել են “”Armenian Comedy Awards-2012″” կոչվող միջոցառման գովազդային պաստառները, որի վրա կոմերցիոն ընկերությունների ապրանքանշանների կողքին, հավասարը հավասարի իրավունքով, պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի խորհրդանիշը: Բանն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցու ՌԴ թեմը, որի առաջնորդն, ինչպես հայտնի է, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն է, վերը նշված միջոցառման ոչ ավել, ոչ պակաս` հովանավորն է, ինչի արդյունքում էլ մեր Եկեղեցու անունն ու խորհրդանիշը հայտնվել է “”Евпосеть””, “”Euromusic”” անունների կողքին: ՌԴ շատ դիտորդներ այս փաստը ոչ միայն տարօրինակ չեն համարում, այլև գնահատում են որպես օբյեկտիվ իրականություն, որովհետև, նրանց կարծիքով, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը վաղուց վերածվել է կոմերցիոն կազմակերպության 




Լրահոս