Հայկական ժամանակ. “”Պալաչը”” լքեր է Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան թերթը տեղեկություններ է ստացել, որ Պալաչ անունով հայտնի Արթուր Հարությունյանը, որ իրենց թերթին տված հարցազրույցում սուր հայտարարություններ էր արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաոուկյանի հասցեին, լքել է Հայաստանը: Ըստ խոսակցությունների, Հարությունյանը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ Ծառուկյանի թիկնազորի հետ կապված ինչ-որ աննշան միջադեպից հետո տեղեկացել է, որ Ծառուկյանի թիկնազորի պետ էդոն իրեն է փնտրում: Այս լուրի կապակցությամբ թերթի թղթակիցը զանգահարել է Արթուր Հարությունյանի ընկերոջը, որն ասել է, որ Արթուրը Հայաստանում չէ, Վրաստան է գնացել: Թղթակցի հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե Պալաչը Հայաստանից հեռացել է, քանի որ Ծառուկյանի էդոն իրեն է փնտրում, Հարությունյանի ընկերը պատասխանել է. “”Չէ, նման բաներ չկան: Ուղղակի գործերի հետ կապված գնացել է””: Ավելի ուշ իր փախչելու մասին տեղեկությունը հերքել է նաև Արթուր Հարությունյանը. նա թերթի թղթակցին զանգահարել է Վրաստանից: “”Գործերով եմ եկել Վրաստան: Երկու օրից կվերադառնամ””,- հավաստիացրել է նա:  




Լրահոս