
Քաղծառայողների պարտադիր առողջական ապահովագրությունը հատկապես շահեկան բիզնես է այն պաշտոնյաների համար, ովքեր ունեն ապահովագրական ընկերություն: Օրինակ, Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբյոյանին է պատկանում «Գարանտ-լիմենս» բժշկական ապահովագրական ընկերությունը: Թերթին հասած տեղեկություններով, Արա Բաբլոյանը, օգտվելով քաղծառայողների պարտադիր առողջական ապահովագրության օրենքից, մարզպետարաններին ստիպում է առողջական ապահովագրության պայմանագրեր կնքել իր ընկերության հետ: Թերթը փորձել է Արա Բաբլոյանից մեկնաբանություններ լսել, թե ինչու է պաշտոնական լծակն օգտագործում` ի շահ սեփական բիզնեսի: Սակայն նա նախ զգուշացրել է, որ միայն բժշկական հարցերին է հեռախոսով պատասխանելու, ապա հարցը լսելուց հետո ասել է, թե «չգիտի խոսքն ինչի մասին է», և անջատել հեռախոսը: