Այսօր հուլիսի 3-ն է` տարվա 184-րդ (նահանջ տարիներին՝ 185-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 181 օր։
1962 թվականին այս օրն է ծնվել ամերիկացի դերասան Թոմ Քրուզը, 1883-ին` չեխ հայտնի գրող Ֆրանց Կաֆկան:
Իսկ 1911 թվականին այս օրն է մահացել հայ գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանը:
Բելառուսն ու Ալժիրն այսօր նշում են իրենց անկախության օրը:
Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Թոմաս Քրուզ Մեպոթեր IV ծնվ. 1962 թ., հուլիսի 3-ին Նյու Յորքում: Հանդիսատեսին հայտնի է «Անձրևի մարդը», «Հատուկ կարծիք», «Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ պրոտոկոլը», «Վանիլային երկինք» և«Օրվա ասպետը» ֆիլմերով։ Թոմ Քրուզը համարվում է ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը։