
“”Ժողովուրդ””-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, Հայաստանում իր ունեցվածքը վաճառում է: Թերթի տեղեկություններով` Թաշճյանը որոշել է վաճառել նախ և առաջ լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի որ գլխացավանքն ավելի շատ է, քան եկամուտը: Նրանց գործերն առաջվա պես «լավ չեն»: Տեղեկությունը ճշտելու համար թերթը զրուցել է տիկին Թաշճյանի հետ: Վերջինս, սակայն, հերքել է տեղեկությունը` նշելով որ նման բան չկա. “”Ո´չ, ո´չ, ես ոչինչ չեմ ծախում, ես հանքն էլ չեմ վաճառում»: Թերթը հիշեցնում է, որ վերջերս “”Միքայելյան”” վիրաբուժության ինստիտուտում Սերոբ Տեր-Պողոսյանը վիրահատվել էր. նա տառապում Է աղիքային քաղցկեղով: Երեկ թերթը տեղեկացել է, որ վերջինս դեռևս հիվանդանոցում է գտնվում` բժիշկների հսկողության տակ: