
Մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 17.30-ի սահմաններում Գավառ քաղաքում՝ Սայադյան փողոցի 91 շենքի ոստիկանության Գավառի բաժնի դիմաց, իրար են բախվել ՎԱԶ 2108 մակնիշի 68 ՕԼ 763 համարանիշի և Միցուբիշի Շառլոտ մակնիշի 24 ՍՕ 541 համարանիշի ավտոմեքենաները։Վթարի հետևանքով Գավառի հիվանդանոց է տեղափոխվել Նորադուզ գյուղի բնակիչ 25-ամյա Սենիկ Նադարյանը։ Հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև Միցուբիշի Շառլոտ–ի վարորդ, Սևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Դավթյանը։