Վահե Ղուկասյանը սատանա անվանեց իրեն 22 տարվա ազատազրկում պահանջող դատախազներին. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է`

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հնչեց մեղադրական ճառը` Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով:

Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանն ու դատախազ Կարեն Գաբրիելյանը հերթափոխով ընթերցեցին մեղադրական ճառը, որը տևեց մոտ երկու ժամ: Այնուհետ դատախազ Կարեն Գաբրիելյանը պահանջեց 22 տարվա ազատազրկման ենթարկել Վահե Ղուկասյանին, որն անչափ վրդովեցրեց թե՛ ամբաստանյալին, թե՛ նրա հորեղբոր որդիներին ու շրջապատին: Դատավորը փորձում էր կարգի հրավիրել ամբաստանյալին`ասելով, թե քո կարծիքը կհնչեցնես հետո, սակայն ի պատասխան դատավորի՝ Վահե Ղուկասյանը հայտարարեց, որ իր կարծիքով «սատանաներ են սրանք», թողեց ու հեռացավ դահլիճից` հայհոյելով դատախազներին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս