
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ընդունել է Ադրբեջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին:Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը եւ բանակցային գործընթացի հեռանկարները։ Համանախագահները կհանդիպեն նաեւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: